ՀՀ ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման․ Լավրով

Երևանում չեն նշում, որ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը ծանր իրավիճակներում։ Հայկական ղեկավարությունը գործը տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայկական ղեկավարությունը, ուղղակի ասենք, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար գործը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման», — ասել Է Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում: