ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

13 Հունիսի 2024, 11:48

Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 12-ին՝ ժամը 10:05-ից 17:50-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի անգամ հրետանային զինատեսակներից կրակել են Նախիջևանի՝ ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:

Հիմա եթերում