Հիշել, որպեսզի վերադառնալ. Արցախի մասին ցուցահանդես՝ Մոսկվայում
13 Մայիսի 2026, 19:24
Մոսկվայի հայկական տաճարային համալիրի «Տապան» թանգարանում բացված ցուցահանդեսը պատմում էր Արցախի՝ կորսված, բայց չմոռացված հայրենիքի, հիշողության և վերադարձի հույսի մասին։ Ցուցահանդեսը ներկայացնում էր ոչ միայն Արցախի մշակույթն ու պատմությունը, այլև արցախցիների կյանքը՝ պատերազմից ու տեղահանումից հետո։
Ցուցասրահներում ներկայացված էին արցախյան բնապատկերներ, հայկական տեղանուններով քարտեզներ, հին լուսանկարներ, գորգեր ու գրքեր, որոնք վկայում էին, որ Արցախը միայն տարածք չէ, այլ ինքնություն ու մշակույթ։
Բացման ընթացքում հնչող գլխավոր ուղերձը մեկն էր՝ «հիշել, որպեսզի վերադառնալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։