Խորհրդային ու ռուսական բալետի հիմնադիրը՝ Ագրիպինա Վահանովա. Alpha HISTORY

Alpha News-ի նոր եթերաշրջանի հաջորդ բացառիկը Alpha HISTORY-ն է՝պատմական դիմանկարների անիմացիոն շարք, որ կարճ ու բովանդակալից պատմություններով ներկայացնում է այն հռչակավոր հայերին, որոնք բեկել են պատմության ընթացքը, որոնց ճանաչում են ամբողջ աշխարհում:

 

Ագրիպինա Վահանովան նրանցից մեկն է՝ բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց, որի անունն է կրում Ռուսական բալետի պետերբուրգյան ակադեմիան:

 

Վահանովայի մանկավարժական համակարգը դրվեց խորհրդային ու ռուսական պարարվեստի հիմքում, նրա՝ «Դասական պարի հիմունքներ» ձեռնարկը դարձավ անփոխարինելի ռուսական բալետի համար:

 

«Վարիացիաների թագուհի» Ագրիպինա Վահանովայի փառահեղ ուղին՝ անիմացիոն տարբերակով և ռուսերենով, դիտեք Alpha News-ի լրատվական թողարկումից անմիջապես հետո: