Ժան Գառզու (Գառնիկ Զուլումյան)․ աշխարհահռչակ հայ գեղանկարիչը

Ժան Գառզուն ֆրանսահայ նշանավոր գեղանկարիչ և նկարազարդող է, ֆրանսիական գեղանկարչության դասականը։

 

Նա «Լա Սկալա» օպերային թատրոնի, Կոմեդի Ֆրանսեզի թատրոնի դեկորատոր-նկարիչն է, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը:

 

Ծնվել է 1907թ.-ին Հալեպում( Սիրիա):

 

Սովորել է Կահիրեի Գալուստի քոլեջում, ապա 1924 թվականին ուսումը շարունակել Փարիզում։

 

Նա ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը 1929 թվականին՝ միաժամանակ հաճախելով Մոնպառնասի Գրանդ Շոմիեր ակադեմիա։

 

1956 թվականին Ֆրանսիային մատուցած մեծ ծառայությունների համար Գառզուին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։

 

Գառզուի կտավները գտնվում են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 100 թանգարաններում։

 

Alpha HISTORY-ն Alpha News-ի նոր եթերաշրջանի բացառիկն է:

 

Սա պատմական դիմանկարներից կազմված անիմացիոն շարք է, որտեղ հակիրճ և բովանդակալից պատմություններում ներկայացված են հայտնի հայեր, ովքեր բեկել են պատմության ընթացքը և որոնց ճանաչում են ամբողջ աշխարհում: