ՀԿԵ-ի շուրջ Փաշինյանի հայտարարությունները սադրիչ բնույթ են կրում․ Ալեքսեյ Մուխին

08 Հոկտեմբերի 2026, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադաձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի հնարավոր դադարեցման մասին հայտարարությանը:

««Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն առաջին հերթին սադրիչ բնույթ են կրում։ Բանն այն է, որ այս նախագծի կարգավիճակը լիովին ձևակերպված և փաստաթղթավորված է, և այն հնարավոր է փոխել միայն դատական կարգով։ Հնարավոր է՝ Փաշինյանը հենց դրա հույսն ունի։

Ռուսաստանի ղեկավարության, առաջին հերթին՝ կառավարության ներկայացուցիչները, վստահեցրել են, որ նման բան հնարավոր չէ։ Ռուսաստանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել Հայաստանի իշխանությունների առաջարկին, սակայն Հայաստանի իշխանությունները դժվար թե կարողանան միակողմանիորեն գործել։ Ինչո՞ւ։ Որովհետև դա շուկայում վտանգավոր նախադեպ կստեղծի և կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների անկառավարելի վատթարացման», — նշել է Մուխինը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի վարչապետի գործողությունները կարող են համաձայնեցած լինել եվրոպացի գործընկերների հետ։

«Այսպես կոչված ազգայնացման կամ նույնիսկ օտարման մասին հայտարարությունը հնարավոր չէ։ Դրանք անօրինական գործողություններ են։ Դրանք վիճարկվելու են, և, ամենայն հավանականությամբ, տուգանքները բավական մեծ կլինեն։

Կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի հրահանգներ է ստանում իր եվրոպացի հովանավորներից և գործում է այդ ցուցումներին համապատասխան։ Եթե նրանք կոչ են անում լարվածություն ստեղծել Հայաստանում ռուսական նախագծերի շուրջ, նա այդ լարվածությունը ստեղծում է», — հավելել է Alpha News-ի զրուցակիցը։

Հիմա եթերում