Հնդկաստանն առաջիկա ամիսներին կսկսի Հայաստանին մատակարարել «Ակաշ» ՀՕՊ համակարգեր

20 Դեկտեմբերի 2023, 14:15

Քաղաքականություն

Հնդկաստանը մտադիր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում սկսել Հայաստանին մատակարարել իր «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Սպասվում է, որ առաքումը Հայաստան կսկսվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ Հայաստանը ՀՕՊ այս համակարգերը Հնդկաստանից գնել է 600 մլն դոլարով։

«Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգը ստեղծվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից։ Համալիրի առաջին հաջող փորձարկումները տեղի են ունեցել 2007 թվականի դեկտեմբերին։