Հնդկաստանում սկսվել են Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ նոր կատակերգության նկարահանումները

Ռուսական ТНТ հեռուստաալիքը սկսել է Միխայիլ Գալուստյանի և Դեմիս Կարիբիդիսի մասնակցությամբ «Королек моей любви» լիամետրաժ կատակերգության նկարահանումները: Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика»-ն:
Ֆիլմի ռեժիսորը Մարյուս Վայսբերգն է, պրոդյուսերներն են Լիկա Բլանկը, Օլեսյա Լուբոցկայան և Ալեքսեյ Տիտովը։
Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան հնդկական Մումբայ, Ուդայպուր և Ջոդհպուր քաղաքներում: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Ադիլա Ռահիմովան, Արթուր Վախան, Սերգեյ Ռոստը, Լյուդմիլա Արտեմևան և մի խումբ դերասաններ Հնդկաստանից:
