Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրում է IADN-ը։

«150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից: 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,- գրում է IADN-ը: