Հոկեյիստ Ստաս Պետրոսյանը կարիերան կշարունակի «Ակտոբե»-ում

24 Սեպտեմբերի 2024, 17:30

Սպորտ

Ուստ-կամենոգորսկի «Տորպեդո» հոկեյի ակումբը հայտնել է հարձակվող Ստաս Պետրոսյանի հեռանալու մասին: Պետրոսյանը տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»: Կողմերի միջև պայմանագրի ժամկետները չեն բացահայտվում:

Հոկեյիստն ընթացիկ մրցաշրջանը սկսել է «Տորպեդո»-ի կազմում։ Սակայն հեռացել է թիմից արդեն երեք խաղից հետո։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Պետրոսյանը նախորդ մրցաշրջանի փլեյ-օֆֆում արդեն խաղացել է «Ակտոբե»-ում։ Այդ ժամանակ նա 14 խաղում վաստակել է 16 միավոր (6+10)։