36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Պանետյերը
17 Օգոստոսի 2026, 10:20
36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի Հեյդեն Պանետյերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։
«Խոր ցավով հայտնում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական մահվան մասին։ Նա անհավանական լույս ու ուժ էր, որն անսահման սեր և ուրախություն էր պարգևում իրեն ճանաչող մարդկանց, ինչպես նաև էկրանից իրեն հետևող միլիոնավոր երկրպագուներին», -ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Հեյդեն Պանետյերը առաջին անգամ նկարահանվել է գովազդային հոլովակում, երբ դեռ 11 ամսական էր։ 10 տարեկանում ստացել է երիտասարդ դերասանի մրցանակ՝ «Հիշելով տիտաններին» («Remember the Titans») ֆիլմում Շերիլ Յոսթի դերը կատարելու համար։ Նա իր դերասանական կարիերան սկսել է Սառա Ռոբերթսի «Մեկ կյանք՝ ապրելու համար» («One Life to Live») ֆիլմով (1994-1997)։
Փանեթիերը առավել հայտնի էր «Հերոսները» (Heroes) և «Նեշվիլ» (Nashville) հեռուստասերիալներում, ինչպես նաև «Ճիչ» (Scream) ֆիլմաշարում ունեցած դերերով։ Դերասանուհին արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի, որպես երկրորդային պլանի դերասանուհի՝ «Նեշվիլ» հեռուստասերիալում երգչուհի Ջուլիետա Բարնսի կերպարը մարմնավորելու համար։