Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել

28 Նոյեմբերի 2023, 17:15

Մշակույթ

Հորդանանում 12-րդ դարի սկզբում խաչակիրների կողմից հիմնադրված ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններ։ Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։

«Շոուբակ:

Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:

Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար»,- գրել է Համլետ Պետրոսյանը։