Հորմուզի նեղուցի արգելափակումը ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց է. Վլադիմիր Սոտնիկով
15 Ապրիլի 2026, 21:30
Արևելագետ Վլադիմիր Սոտնիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը արգելափակելու որոշումը։
Փորձագետի խոսքով՝ նեղուցի արգելափակման հետևանքները կարող են լուրջ լինել։
«Մի կողմից ընթանում է պատերազմ Իրանի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Դրանում ներգրավված են նաև Պարսից ծոցի երկրները։ Դոնալդ Թրամփը կիրառում է ճնշման տարբեր գործիքներ և որոշել է դիմել լրացուցիչ քայլերի՝ Իրանին խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում ավելի զիջող դարձնելու համար։
Ուստի, իմ կարծիքով, որոշում է կայացվել արգելափակել Հորմուզի նեղուցը՝ ցույց տալու համար, որ ամերիկացիները չեն նահանջել և պատրաստ են այս տարածաշրջանում ուժ ցուցադրել։ Թրամփը հայտնի է նրանով, որ կարող է արագ փոխել իր որոշումները․ այսօր ընդունել մեկը, իսկ վաղը հայտարարել, որ արգելափակումը հանվում է և նավագնացությունը վերականգնվում է», — ասել է Սոտնիկովը։