Հորմուզի նեղուցը կմնա փակ․ Մոհսեն Ռեզայի
14 Օգոստոսի 2026, 13:31
Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել պատերազմը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Իրանը հստակ ուղերձ է հղել․ Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել պատերազմն ու շրջափակումը, չի ապասառեցրել սառեցված ակտիվները և չի համաձայնել տարածաշրջանում՝ Լիբանանում ու Գազայի հատվածում, հրադադարի հաստատմանը»,- նշել է նա: