Հունգարական «Wizz Air»-ը հայտարարել է 8 նոր ուղղությամբ թռիչքների մասին
08 Մայիսի 2025, 11:38

Հունգարական «Wizz Air» ավիաընկերությունը հայտնել Է, որ մեկնարկում է նոր չվերթներ դեպի եվրոպական 6 երկրի 8 քաղաք։ Մասնավորապես, Երևանից չվերթներ կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝ Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիս (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։
«Մենք հպարտ ենք Երևանում մեր 34-րդ բազան բացելու համար՝ մեկնարկելով նոր չվերթներ 6 երկրի 8 ուղղություններով՝ կապելով Հայաստանը Եվրոպայի հետ: Տոմսերը սկսվում են 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի ճանապարհորդությունն ավելի մատչելի և հասանելի լինի բոլորին»,- ասվում է ավիաընկերության տարածած հրապարակման մեջ:
