Հունգարիայում լեհ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կա 12 զոհ

16 Օգոստոսի 2026, 14:09

Տնտեսություն և Բիզնես

Հունգարիայում լեհ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել և շրջվել։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 10-ը վիրավորվել են։

Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել վարորդի՝ ղեկին քնելը։ Վարորդը ձերբակալվել է, իսկ իրավապահները շարունակում են պարզել վթարի բոլոր հանգամանքները։