Հունիսի 1-ից հուլիսի 24-ը Հայաստանից Ռուսաստանի տարածք է մտել ծիրանով բեռնված 2240 բեռնատար
25 Հուլիսի 2025, 12:02
Հայաստանից ծիրանով բեռնված 2240 բեռնատար հունիսի 1-ից հուլիսի 24-ը Ռուսաստանի Դաշնության տարածք է մտել։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Եվս 35-ը ճանապարհին են»,- տեղեկացրել է նա:
Ավելի վաղ Գևորգ Պապոյանն արձանագրել էր, որ Հայաստանից ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Հունիսի 1-24-ը ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։