«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը
11 Հունիսի 2026, 17:15
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ հունիսի 12-ից արգելվելու է Հայաստանից ներմուծվող ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը Ռուսաստան, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ պետություններ։
Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։
Որոշումն ընդունվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակումներ էր կիրառել հայկական ծագման առանձին կարանտինային վերահսկողության ենթակա ապրանքների ներմուծման նկատմամբ, ինչպես նաև բազմիցս տեղեկություններ էր փոխանցել հայկական կողմին մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։