Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի միջազգային գնացքը

15 Մայիսի 2026, 18:56

Տնտեսություն և Բիզնես

Երևան-Բաթումի ուղևորատար գնացքի երթևեկությունը կվերսկսվի հունիսի 14-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Գնացքը կգործի օրումեջ պարբերականությամբ․ ամսվա զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումից։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 17-18 ժամ է։