Հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաշատն աճել է Հայաստանում
27 Հուլիսի 2026, 21:45
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թ. մակարդակի համեմատ ավելացել է 0,6%-ով: Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Աճ է նկատվել Միության գրեթե բոլոր երկրներում. Ղրղզստանում՝ 14,4%-ով, Հայաստանում՝ 12,2%-ով, Ղազախստանում՝ 2,5%-ով և Ռուսաստանում՝ 0,4%-ով:
Ընդ որում, մշակող արդյունաբերությունում արտադրանքի ծավալը ևս ավելացել է 0,6%-ով: