Հունվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումները ռեկորդային նվազել են

Դեկտեմբերին 385 մլն դոլարի չափով փոխանցումների ռեկորդային մեծ ներհոսքը Հայաստան, հունվարին փոխարինվել է ռեկորդային ցածր՝ ընդամենը 18,7 մլն դոլարով, ինչը 43%-ով ցածր է նախորդ նվազագույնից, որը գրանցվել էր 2024 թվականի հունվարին:

Ընդ որում՝ դրամական ներհոսքը նախորդ հունվարի համեմատ աճել է 4,7%-ով, սակայն արտահոսքն էլ ավելի է աճել՝ 9,4%-ով։

Նշվում է, որ Ռուսաստանից զուտ ներհոսքը կազմել է մոտ 192 մլն դոլար։ Իսկ հունվարին դրամական փոխանցումների արտահոսքի գծով առաջատարները ԱՄԷ-ն ու Շվեյցարիան են, որտեղ փոխանցվել է ավելի քան 131 մլն դոլար։