Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
02 Հոկտեմբերի 2026, 15:20
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այն ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Համապատասխանաբար, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն ու ՀՆԱ-ն նույնպես աճել են երեք անգամ։ Մեր առևտրաշրջանառությունը 2024 թվականի գագաթնակետին հասել է 12,4 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 26-27 միլիարդ դոլար էր։
Մենք, իհարկե, շատ ենք հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ», — ասել է Օվերչուկը։
Բացի այդ, նա ներկայացրել է, թե ինչ թեմաներ են քննարկվել Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։