«Հույս ունեմ՝ թույլ չեն տա, որ Արցախի ճակատագրին արժանանա նաև Հայաստանը»

15 Մայիսի 2024, 16:26

Քաղաքականություն

Հույս ունեմ՝ այստեղի բնակչությունը թույլ չի տա, որ Արցախի ճակատագրին արժանանա Հայաստանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցներից մեկը։

«Ես Արցախից եմ: Ընդհանրապես, համաձայն չեմ այն դիրքորոշման ու վարած քաղաքականության հետ, որը տանում է Հայաստանի իշխանությունը՝ Արցախի թեման ու Արցախի հարցը վառ օրինակ, որ լրիվ այլ քաղաքականությամբ գնաց ամեն ինչ: Փաստացի, մեր հողերը հանձնվեցին թշնամուն՝ չնայած նրան, որ մենք մինչև վերջին վայրկյանն այնտեղ կռվեցինք: Հույս ունեմ, որ այստեղի բնակչությունը թույլ չի տա, որ նույն ճակատագրին արժանանա նաև Հայաստանը»,- ասել է մեր զրուցակիցը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ ինչպես քրիստոնեության ընդունմամբ ցրեցին խավարը, այնպես էլ հիմա պետք է դա անել։

«Եթե մենք այստեղ հաղթենք, սա ամբողջ աշխարհում կլինի ազգային արժեքների պահպանման համար տարվող պայքարի սկիզբ, քանի որ այսօր աշխարհն այդ ազգային արժեքների պակասից մեռնում է Ինչպես 301թ-ին քրիստոնեությունն ընդունելով ցրեցինք խավարը, այնպես էլ հիմա պետք է անենք»,- ասել է քաղաքացին: