Հովհաննես Բաղրամյան. Խորհրդային Միության մարշալը

08 Դեկտեմբերի 2023, 19:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Խորհրդային Միության զորավար և մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլի Գավառի Չարդախլու փոքրիկ գյուղում: Նա մարշալներից վերջինն էր, ով ղեկավարում էր ռազմաճակատները Հայրենական մեծ պատերազմում։ Բաղրամյանի ռազմական նվաճումները կարելի է շատ երկար թվարկել։

Մարշալի պատվին Երևանում կոչվել են մետրոյի կայարան և պողոտա, նրա պատվին կանգնեցվել է նաև հուշարձան: Բելառուսում նրա պատվին անվանակոչվել է նաև երկու փողոց, իսկ ռուսական Օրյոլ քաղաքում՝ տանկիստների պուրակում, կանգնեցվել է Բաղրամյանի արձանը:

Զորավարի աշխատասենյակի անձնական իրերն ու կահույքը պահվում են Երևանի «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում: Այցելելով այս վայրը, բոլորը կկարողանան զգալ Մարշալի ներկայությունը:

Մարշալը պաշտում էր ֆուտբոլը և երկրպագում «Արարատ» թիմին, ինչպես նաև սիրում էր ձիարշավներ։ Իր հուշերում Բաղրամյանի թոռը հիշում էր, որ երբ պապն ազատ ժամանակ էր ունենում, այն անցկացնում էր ձիարշավարանում և հաճախ իր հետ տանում նաև թոռանը։

«Պապս հետաքրքիր զրուցակից էր, շատ էր կարդում ռուս դասականներ, շատ լավ գիտեր ու հետևում էր հայ արձակին, հաճախ էր այցելում թատրոններ ու համերգներ: Շատ էր սիրում հայերեն խոսել: Նա ուներ ծանոթ նկարիչներ, գրողներ, քանդակագործներ։ Մի խոսքով, ես ոչ մի հանգստյան օր չեմ հիշում, որ մեր տանը հյուր չլիներ», — նշում էր Բաղրամյանի թոռը։

Իսկ Բաղրամյանի թոռնուհին՝ Կարինե Նաջարյանը, Մարշալի կյանքից այլ հետաքրքիր փաստեր էր հիշում. «Նա շատ հոգատար էր, սիրող, փորձում էր ինձ ամեն ինչ սովորեցնել, օրինակ շախմատ խաղալ էր սովորեցնում, քանի որ կարծում էր, որ դա զարգացնում է մտածողությունը»:

Մարշալ Բաղրամյանը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին, նրա աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մեջ։

Հիմա եթերում