Հովհաննես Բաղրամյանի թոռը ներկա է գտնվել Վիտեբսկի Բաղրամյանի անվան դպրոցի ավարտական երեկոյին

20 Հունիսի 2025, 13:48

Հայեր

Բելառուս կատարած այցի ընթացքում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի թոռը և ՌՀՄ խորհրդի անդամ Հովհաննես Սերգեյի Բաղրամյանը մասնակցել են Վիտեբսկի թիվ 46 դպրոցի ավարտական երեկոյին, որը կրում է լեգենդար մարշալի անունը:

Բաղրամյանի թոռան ներկայությունն առանձնահատուկ պահ էր շրջանավարտների համար, որոնք հնարավորություն ունեցան անձամբ շփվել մեծ զորավարի ժառանգի հետ։ Միջոցառման ընթացքում Հովհաննես Բաղրամյանը շնորհավորել է աշակերտներին և կարևորել պատմական հիշողության պահպանումը: