Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել
05 Սեպտեմբերի 2026, 13:16
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ:
«Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,-գրել է նորանշանակ դեսպանը։