Հրանտ-Լեոն Ռանոսի դեբյուտային գոլը «Տեներիֆե»-ի կազմում

27 Հուլիսի 2026, 23:25

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խփել է իր առաջին գոլը իսպանական «Տեներիֆե»-ի կազմում։

Ռանոսը աչքի է ընկել «Մարինո»-ի դեմ կայացած ընկերական հանդիպման 9-րդ րոպեին՝ բացելով խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Տեներիֆե» է տեղափոխվել գերմանական Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից և իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառը։

Հիմա եթերում