Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Բորուսսիայի» կազմում. տեսանյութ

05 Օգոստոսի 2023, 22:15

Սպորտ

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել ֆրանսիական «Մոնպելիեի» հետ: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով:

«Բորուսիա-Պարկ» ստադիոնում առաջին գոլը նոր մրցաշրջանում խփել է «Բորուսիայի» Հայաստանի հավաքականի 20-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որն աչքի է ընկել 30-րդ րոպեին։ 4 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկել է գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը։ Հյուրերը կարողացել են մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը։