Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտեր»

23 Հունվարի 2025, 11:00

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ է տեղափոխվել:

Հայազգի ֆուտբոլիստը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից վարձավճարով հանդես կգա «Կայզերսլաուտերն»-ում: Կայզերսլաուտերն քաղաքի համանուն թիմը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում: Թիմն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենգլադբախի «Բորուսիա» էր տեղափոխվել 2023 թվականին և այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մասնակցել է միայն 12 խաղի: