Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի Բորուսիայի հետ

24 Մայիսի 2023, 10:06

Սպորտ

Fussballtransfers-ը` մեջբերելով Sky-ին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, փոխանցում է ArmSport.am-ը։

Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ, ըստ աղբյուրի, Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր:

Նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Հիշեցնենք՝ «Բորուսիա Մ.»-ն Գերմանիայի հնգակի չեմպիոն է:

Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: