Հրապարակվել է Կրասնոդարի երկրամասում հայկական եկեղեցու կառուցման տեսանյութը

10 Հունիսի 2024, 13:49

Մշակույթ

Կրասնոդարի հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը արագ տեմպերով ավարտին է մոտենում։

Այս մասին հայտնում է Կրասնոդարի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Սա Ռուսաստանի հարավի ամենամեծ տաճարներից մեկն է։ Եկեղեցին կառուցվում է «Սուրբ Մարիամ Աստվածածին» տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Ճարտարապետը Անդրանիկ Սարգսյանն է: