Հրապարակվել է «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

23 Մայիսի 2024, 14:05

Մշակույթ

Հրապարակվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը։ Այն նվիրված է լեգենդար երգչի 100-ամյակին։

Շանսոնյեի մասին պատմող կենսագրական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը», կինոթատրոններում կլինի այս տարվա հոկտեմբերի 23-ին։

Ֆիլմում Շառլ Ազնավուրին մարմնավորել է Թահար Ռահիմը։ Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասանը «Սեզար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների է արժանացել «Մարգարե» և «Մավրիտանացին» ֆիլմերի համար: Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում էլ մարմնավորել է Նազարեթ Մանուկյանին: