Թողարկվել է պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի «Պլագիատոր» կատակերգության նոր թրեյլերը

26 Ապրիլի 2025, 19:00

Մշակույթ

Թողարկվել է «Պլագիատոր» երաժշտական կատակերգության նոր թրեյլերը, որը պատմում է աներևակայելի ժամանակային ճանապարհորդության մասին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը։

Եգորը 30 տարեկան է, նրա գործը կարաոկեում հյուրերի հետ երգելն է, բայց նա երազում է երգել իր երգերը և երջանիկ կյանք կառուցել Յուլիայի հետ՝ հակառակ նրա միլիոնատեր հոր ցանկության։ Եվ երբ Եգորը գտնում է 1991 թվականի պորտալն իր սենյակում, նրա գլխում ծնվում է հանճարեղ ծրագիր, որը նրան կապահովի կատարյալ ապագա: Բայց անցյալում ինչ-որ բան փոխելու յուրաքանչյուր փորձ ապագայում բերում է ավելի ու ավելի անսպասելի արդյունքների: