Հրապարակվել է Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի «Գլագիատոր» ֆիլմի առաջին թրեյլերը
24 Հունվարի 2025, 16:56
Ռուսական կինոթատրոններում հուլիսի 10-ին կհայտնվի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի երաժշտական ռոմանտիկ կատակերգությունը` ժամանակի միջով անհավանական ճանապարհորդության մասին։ Ֆիլմի ռեժիսորը Անտոն Մեգերդիչևն է։ Ֆիլմում նկարահանվել են Ռոման Եվդոկիմովը, Մարատ Բաշարովը, Ագլայա Շիլովսկայան, Մաքսիմ Լագաշկինը և այլք։
Եգորը 30 տարեկան է, նրա գործը կարաոկեում հյուրերի հետ երգելն է, բայց նա երազում է երգել իր երգերը և Յուլյայի հետ երջանիկ կյանք կառուցել՝ հակառակ նրա միլիոնատեր հոր ցանկությանը: Եվ երբ Եգորը գտնում է 1991 թվականի պորտալը սեփական առանձնասենյակում, նա հանդես է գալիս մի փայլուն պլանով, որը նրան կապահովի իդեալական ապագա: Բայց անցյալում ինչ-որ բան փոխելու յուրաքանչյուր փորձ ապագայում բերում է ավելի ու ավելի անսպասելի արդյունքների: