Հրապարակվել են օկուպացված Արցախում Բաքվի կողմից ամբողջությամբ ոչնչացված հայկական եկեղեցիների տվյալներ

18 Մայիսի 2025, 21:07

Մշակույթ

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսովը ինֆոգրաֆիկա է հրապարակել 2021-2024 թվականներին օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից ամբողջությամբ ոչնչացված հայկական եկեղեցիների մասին։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» (Կանաչ մատուռ) եկեղեցին, Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին և Տանձատափի եկեղեցին, որոնք բոլորն էլ հիմնահատակ ավերվել են ադրբեջանցիների կողմից։

Ինֆոգրաֆիկան կազմվել է MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի, Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, ինչպես նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հրապարակած տվյալների հիման վրա: