Հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում

06 Սեպտեմբերի 2026, 15:00

Հայեր

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ահազանգ է ստացվել Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր են մեկնել ՓԾ հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հերթապահ խմբեր։

Հրդեհը մեկուսացվել է 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել է բնակարանի մոտ 8 քմ հատված և մոտ 10 գծամետր մալուխ։

Փրկարարները տարհանել են բնակիչներին, իսկ երեք քաղաքացու ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։