Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի միջազգային կարգի մրցավար

30 Հոկտեմբերի 2025, 11:40

Սպորտ

Կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդուհի, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խուրշուդյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։