Հռոմի պապ Լևոն XIV-ը դեմքին հարված է ստացել ամբոխից նետված փոքրիկ տերողորմյայից
17 Նոյեմբերի 2026, 12:45
Հռոմի պապ Լևոն XIV-ը դեմքին հարված է ստացել ամբոխից նետված փոքրիկ տերողորմյայից։ Միջադեպը տեղի է ունեցել Պերու կատարած այցի շրջանակում՝ Լիմայում, եզրափակիչ պատարագից առաջ, երբ պապը շրջում էր պապամոբիլով։ Այս մասին հաղորդում է RPP ռադիոկայանը։
«Հովվապետը հարված է ստացել հավատացյալների ամբոխից նետված փոքրիկ տերողորմյայից, երբ պապամոբիլից ողջունում էր նրանց՝ Լիմայում իր վերջին պատարագից առաջ»,- ասվում է ռադիոկայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Սուրկո շրջանում գտնվող Լաս Պալմաս ավիաբազայի տարածքում։ Հովվապետը շարժվում էր դեպի գլխավոր խորան, երբ հավաքվածներից մեկի նետած տերողորմյան դիպել է նրա դեմքին։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Լևոն XIV-ն անմիջապես ձեռքը տանում դեմքին, ապա շարունակում ողջունել հավատացյալներին։