Հռոմում առաջին անգամ կանցկացվի Գայ Ղազանչյանի անհատական ցուցահանդեսը

08 Հունիսի 2025, 17:40

Մշակույթ

Շվեյցարական «AvestArt» պատկերասրահի հետ համատեղ կանցկացվի Գայ Ղազանչյանի «Ենթագիտակցությունն ազատություն է» խորագրով ցուցահանդեսը։

Հայ նկարչի աշխատանքները հունիսի 9-14-ը կներկայացվի «Pavart» պատկերասրահում։

Գայ Ղազանչյանը ծնվել է Երևանում՝ նկարիչների ընտանիքում։ 2007-2011 թվականներին սովորել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2011-2013 թթ-ին՝ ակադեմիայի մագիստրատուրայում։

Ղազանչյանի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում։ Նա նաև մասնակցել է խմբակային նախագծերի Իտալիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Շվեյցարիայում, Իսպանիայում և այլ երկրներում։