ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ

04 Հունիսի 2026, 15:04

Քաղաքականություն

ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ»,- նշված է Կոմիտեի պատասխանում։