Ի՞նչ խնդիր կա սահմանը բացել ընտրություններից առաջ և դրանով աջակցել Նիկոլ Փաշինյանին․ թուրք դիվանագետ

22 Մայիսի 2026, 16:30

Քաղաքականություն

Կա՞արդյոք Հայաստանում որևէ թեկնածու, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը կստանձնի Սահմանադրության փոփոխության պարտավորությունը։ Այս հարցը բարձրացրել է թուրք դիվանագետ, Թյուրքական պետությունների կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար Խալիլ Աքընջին՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային։

«Հայ-թուրքական սահմանի հարցում կան կետեր, որոնք ես չեմ հասկանում։ Ես իրավունք ունեմ պարզաբանումներ պահանջելու Ադրբեջանի և Թուրքիաի իշխանություններից։

Այսօր Թուրքիան արդեն սկսել է ուղղակի առևտուր Հայաստանի հետ։ Ադրբեջանը բացել է տարանցումը և վառելիք է մատակարարում։ Հայաստանը ապրանքներ է ստանում այնպես, կարծես սահմաններն արդեն բաց են։ Այդ դեպքում ո՞րն է փակ սահմանի նպատակը։

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը պահանջում է հանրաքվե, ինչը երկար գործընթաց է։ Եթե միջանցքը սկսի գործել մինչ այդ փոփոխությունները, արդյոք սահմանը կմնա փակ։ Եթե այո, ապա ինչպես է այդ միջանցքը հասնելու Թուրքիա և Եվրոպական միություն՝ շրջանցելով այդ սահմանը։

Կա՞ արդյոք Հայաստանում թեկնածու, բացի Նիկոլ Փաշինյանից, որը կստանձնի Սահմանադրության փոփոխության պարտավորությունը։ Երբ արդեն նախաստորագրված է Ադրբեջան-Հայաստան համաձայնագիրը, արդյոք սահմանների բացումը պարզապես ժամանակի հարց չէ։

Եթե այդպես է, ապա ինչ խնդիր կա սահմանը բացել ընտրություններից առաջ և դրանով աջակցել Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարել է նա։