ԻՀՊԿ-ը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին

23 Հուլիսի 2026, 11:18

Քաղաքականություն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ռազմական օբյեկտներին, հաղորդում է «Reuters» գործակալությունը։

«ԻՀՊԿ-ը հարվածներ է հասցրել Քուվեյթի «Ալ-Ադիրի» ամերիկյան ռազմական ճամբարին և «Ալի ալ-Սալեմ» ռազմաօդային բազային», — նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ռազմական տեխնիկա, Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և այլ օբյեկտներ։