«Իժավիա» ավիաընկերության՝ Հայաստան իրականացվող չվերթները վտանգի տակ են հայտնվել

27 Օգոստոսի 2026, 19:32

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական «Իժավիա» ավիաընկերությունը կարող է կորցնել միջազգային չվերթներ իրականացնելու թույլտվությունն, այդ թվում՝ դեպի Հայաստան։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը քննարկում է ավիաընկերության թույլտվությունները չեղարկելու հարցը։

Բացի ՀՀ-ից, չեղարկման տակ են հայտնվել նաև դեպի Ադրբեջան, Ուզբեկստան, Եգիպտոս, Ղրղզստան, ԱՄԷ, Տաջիկստան և Թուրքիա իրականացվող չվերթները։ Գերատեսչությունը նաև առաջարկում է ավիաընկերությունից հետ կանչել չարտերային փոխադրումներ իրականացնելու ընդհանուր թույլտվությունը։

Ընկերության խնդիրներն ի հայտ են եկել օգոստոսի սկզբին։ «Ռոսավիացիա»-ն չեղարկել է ավիափոխադրողի շահագործողի վկայականը՝ մատնանշելով թռիչքների անվտանգության վերահսկման համակարգում առկա լուրջ թերությունները։ Այժմ «Իժավիա»-ն փորձում է վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Օգոստոսի 20-ին ընկերությունը «Ռոսավիացիա»-ին է ներկայացրել անհրաժեշտ նյութերի փաթեթը։