Իմ անունով 8,5 մլն դրամի վարկ է ձևակերպվել, բայց այդ գործարքի հետ ես կապ չունեմ. Արման Միքայելյան

13 Մայիսի 2025, 15:37

Տնտեսություն և Բիզնես

Բանկային զեղծարարություններից տուժած անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց: Արման Միքայելյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը IDBank-ի պատճառով է զեղծարարության զոհ դարձել: Նա 2024-ի դեկտեմբերին 21-ին բանկից հաղորդագրություն է ստացել, որ իր անունով վարկ է ձևակերպվել՝ 8,5 մլն դրամի, 24%-ով, 5 տարի մարման ժամկետով:

«Վարկով ձևակերպված այդ գումարը փոխանցվել է 17 հաշվեհամարի, որոնք հիմնականում եղել են IDBank-ի բաժանորդներ: Վարկային այդ գործարքի հետ ես առնչություն չեմ ունեցել: Այդ դեպքից մեկուկես ամիս առաջ ես դիմել էի բանկին, որ մեքենա գնելու համար վարկ տրամադրեն ինձ, բայց վարկունակությունս ցածր էր, մեկուկես ամիս անց ստացվում է, որ առամց իմ ներկայության, առանց նույնականացման, առանց պայմանագիր ստորագրելու իմ անունով 8,5 մլն դրամանոց վարկ է ձևակերպվում»,- պատմեց Արման Միքայելյանը:

Այս դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում, ըստ Արման Միքայելյանի՝ IDBank-ը տուժող է ճանաչվել: Վարկն այս փուլում սառեցված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: