«Իմ անվերապահ սիրո 5 տարի». Եվգենի Պետրոսյանի կինը լուսանկար է հրապարակել որդու հետ

15 Մարտի 2025, 21:03

Հայեր

Հայազգի հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում կիսվել է որդու՝ Վահանի լուսանկարով, որի 5-ամյակը նշել են նախօրեին:

«Իմ անվերապահ սիրո 5 տարի: Իսկ ես 36 տարեկան եմ, բայց դա ուղղակի ինչ-որ դետալ է»,- գրել է նա։

Բրուխունովան նաև փուչիկներով տեսանյութ է հրապարակել և ցուցադրել ազնվամորիով պատրաստված տորթը։