Իմ ձեռքում կա երկքաղաքացիություն ունեցող 9 ՔՊ-ականի մասին ինֆորմացիա․ Սարգիս Զելվեյան

06 Հունիսի 2024, 23:10

Կարծիք

Բոլոր այն քպականները, որոնք երկքաղաքացի են, իրենց երկրորդ քաղաքացիությունը թուրքալեզու պետությունների է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց համայնքային հասարակական գործիչ Սարգիս Զելվեյանը։

«Երբ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածու դիտարկվում է Բագրատ Սրբազանը, քպականները սկսեցին հարձակվել Սրբազանի վրա՝ մատնացույց անելով, որ նա երկքաղաքացի է և իրավունք չունի լինել թեկնածու։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Սրբազանի երկքաղաքացիությունը ի պաշտոնե երկքաղաքացիություն է։

Դրան հակառակ մեր ձեռքում հայտնվեցին հետաքրքիր տեղեկություններ որոշ քպականների երկքաղաքացիության մասին։ Խորն ուսումնասիրելուց հետո մի բան ակնհայտ եղավ՝ բոլոր այն քպականները, որոնք երկքաղաքացի են, իրենց երկրորդ քաղաքացիությունը թուրքալեզու պետությունների է, և այդ երկրներում վիզա ունենալու անհրաժեշտություն չկա»,- նշեց Զելվեյանը։

Նա վստահեցնում է՝ իր ձեռքում կա երկքաղաքացիություն ունեցող 9 ՔԿ-ականի մասին ինֆորմացիա, և եթե դրանց ճշմարտացիության վրա վստահ չլիներ, ապա չէր հանրայնացնի։

«Ես հրապարակել էի Հակոբ Արշակյանի անունը, բայց նրանց թվում է նաև Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Լուսինե Բադալյանը, Հովիկ Աղազարյանը, Լիլիթ Մինասյանը և այլն։ Բայց մենք նրանից կամ մյուսներից չէինք էլ սպասում որևէ հաստատում կամ հերքում, քանի որ այս թղթերը փաստի արձանագրում են։

Ես կխնդրեմ, որ Հայաստանի պատկան մարմինները զբաղվեն այս հարցով։ ԱԱԾ-ն, ՔԿ-ն կարող են հանգիստ ճշտել և հերքել կամ հաստատել։ Մենք ունենք 9 հոգուց բաղկացած ցանկ, և, վստահեցնում եմ՝ եթե այս տվյալների վրա վստահ չլինեի, հաստատ այն չէի հանրայնացնի»,- եզրափակեց Զելվեյանը։