Իմ ուխտն եմ վերահաստատում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Տեր Գաբրիել քահանա

10 Հունվարի 2026, 11:51

Քաղաքականություն

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի հայտնվում պատահաբար այստեղ կամ այնտեղ, այլ ունի հստակ համայնք, որի անդամն է, մասնակցում է ծեսերին և հոգևոր կյանքին, ապրում է՝ այդ համայնքի մի մաս լինելով։ Այս մասին գրել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։

«Նման հավատացյալը կարող է մասնակցել բոլոր արարողություններին, բայց նա երբեք չի կարող պահանջել կրճատելու, աղճատելու կամ կատարելու որեւէ Սրբազան արարողություն այնպես, ինչպես ինքը հարմար է համարում։

Դարերով հաստատված ծեսերը մեր հոգևոր ժառանգությունն են, և դրանց անաղարտությունը հենց մեր հավատքի ուժն է։

Որդիական անսասան հավատարմությամբ, ամուր եւ եկեղեցականին հարիր գիտակցությամբ՝ իմ ուխտն եմ վերահաստատում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդը»,- նշել է նա։