Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ. ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան

13 Հոկտեմբերի 2023, 12:20

Քաղաքականություն

Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ: Հայ ժողովրդի, Հայաստանի մասին ասել է ՀՀ-ում Արգենտինայի՝ արդեն նախկին դեսպանը.

«Գրեթե 3 տարվա ծառայությունից հետո հեռանում եմ Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից նայելով Արարատին՝ կարծում եմ, որ ամեն ինչ արել եմ Արգենտինան ներկայացնելու համար չափազանց դժվարին ժամանակներում։ Ամենայն բարիք եմ մաղթում քաջ ու տոկուն հայ ժողովրդին։ Իմ սիրտը միշտ կմնա քեզ հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Արգենտինայի արդեն նախկին դեսպան Մարիանո Վերգարան։