Ինչ-որ Նիկոլ Փաշինյան բռնել է Ռուսաստանի հետ խզման ուղին. Մեդվեդև

25 Մայիսի 2026, 10:45

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, և դա պետք է ուղիղ ընդունել։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել» ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև՝ մի կողմից փորձելով Երևանը «ներքաշել» ԵՄ, իսկ մյուս կողմից՝ պահպանել Եվրասիական տնտեսական միության անդամակցության առավելությունները։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան բռնել է Ռուսաստանի հետ խզման ուղին, և դա պետք է ուղիղ ընդունել։ Նրան թվում է, թե շահավետ է տարբեր քաղաքական հոսանքների արանքով սողոսկելը՝ Արևմուտքում իրեն կեղծ հեղինակություն ապահովելու համար՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը», — ասել է Մեդվեդևը։

Նա հավելել է, որ «Ռուսաստանի ռազմավարական գործընկերը հայ ժողովուրդն է, ոչ թե ցանկացած հայ ղեկավար»։