Ինչո՞ւ ՔՊ–ն չի ուզում՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն. մեկնաբանել է Արամ Վարդևանյանը

01 Հուլիսի 2026, 11:20

Հայեր | Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ իշխանությունները ռեսուրսի իրացման խնդիր ունեն և մտավախություն, որ չեն կարողանալու նույն արդյունքը կրկնել։ Նա այդ մասին ասաց Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Իշխանությունները չեն ցանկանում, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, քանի որ այն ռեսուրսը, որն ընտրախախտումների համար իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու»,- նշեց Վարդևանյանը։

Նա շեշտեց, որ իշխանությունների ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվել է։